Անելիք Բանկի շնորհիվ Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզն իր սաներին այսօր դիմավորել է բարեկարգված խաղահրապարակով եւ վերանորոգված մասնաշենքով: Ինչպես հայտնել են բանկում, շիննորոգման աշխատանքներն իր միջոցներով իրականացրել է Անելիք Բանկը, իսկ բոլոր շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաեւ բանկի «Աբովյան» մասնաճյուղի աշխատակիցները: Միջոցառմանն առավել տոնական երանգ հաղորդելու եւ օրն անմոռանալի դարձնելու նպատակով բանկի աշխատակիցներն առավոտյան մանկապարտեզ այցելած բոլոր երեխաներին դիմավորել են նվերներով` գրենական պիտույքներով եւ փուչիկներով:«Մենք մեծ սիրով կատարեցինք թե կանաչապատման, թե խաղահրապարակի եւ թե մանկապարտեզի մասնաշենքի բարեկարգման աշխատանքները, քանի որ դա անում էինք մեր սիրելի փոքրիկների համար: Այս նախաձեռնությունն Անելիք Բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականության բաղկացուցիչ մասն է»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ Արման Ամիրխանյանը: Շնորհակալություն հայտնելով Անելիք Բանկին անակնկալ նվերի համար` մանկապարտեզի տնօրեն Թագուհի Որսկանյանն ասել է. «Մեզ համար միանգամայն անակնկալ էր Անելիք Բանկի նման նախաձեռնությունը: Բավականին գովելի է, որ բանկի մեր քաղաքում գործող մասնաճյուղը կարեւորում է այն պայմանները, որտեղ իրենց օրվա մեծ մասն անց են կացնում մեր երեխաները: Հրաշալի է, որ մեր սաներն այսուհետ կխաղան գեղեցիկ, բարեկարգ կարուսելներով եւ կանաչապատ տարածք ունեցող խաղահրապարակում»: Tweet Դիտում՝ 1976