Գագիկ Խաչատրյանի` կուտակային կենսաթոշակներին առնչվող ելույթի ժամանակ հոսանքազրկվել է կառավարության մամուլի կենտրոնը

03.07.2014 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պետք է խոսեր կուտակային կենսաթոշակներին եւ պարտադիր կուտակային բաղադրիչին առնչվող կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին, հոսանքազրկվել է կառավարության մամուլի կենտրոնը:

Ինչպես հաղորդում է  Մեդիամաքս-ի թղթակիցը, հարեւան սենյակներում հոսանքազրկում չի եղել: Կառավարության մամուլի կենտրոնի լույսերը միացվել են այն ժամանակ, երբ իրենց ելույթներն ավարտել են Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Եգանյանը:

Նշենք, որ Գագիկ Եգանյանը ներկայացնելու էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նախագիծը:

Դիտում՝ 1691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW