Աշխարհի խոշորագույն բանկերի շահույթը կազմել է շուրջ $ 1 տրլն

01.07.2014 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխարհի խոշորագույն բանկերի շահույթը նախորդ տարվա արդյունքներով գերազանցել է 2007թ. նախաճգնաժամային գագաթնակետը՝ մոտենալով $ 1 տրլն-ի ցուցանիշին:

Ինչպես գրում է РБК Daily-ն, այդ մասին ասվում է The Banker ամսագրի Top 1000 World Banks ամենամյա հետազոտության մեջ:

Շահույթի շուրջ մեկ երրորդը գոյացել է չինական բանկերում, որոնցից խոշորագույնները՝ Industrial and Commercial Bank of China-ն, China Construction Bank-ը, Agriculture Bank of China-ն եւ Bank of China-ն, զբաղեցրել են վարկանիշի վերին չորս հորիզոնականները:    

2013թ. աշխարհի հազար խոշորագույն բանկերի շահույթը մինչ հարկումը կազմել է $ 920,4 մլրդ (23%-ով ավել նախորդ տարվա ցուցանիշից): Նախկին ռեկորդը՝ $ 786 մլրդ, գրանցվել էր 2007թ.՝ մինչ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:  

Երկրորդ տեղում են ամերիկյան բանկերը ($ 183 մլրդ, համաշխարհային շահույթի 20%-ը), երրորդում՝ ճապոնականները ($ 64 մլրդ, 7%):   

Դիտում՝ 3164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW