Երեւանում անվճար կայանելու ժամանակահատվածը կարող է 5-ից դառնալ 15 րոպե

16.06.2014 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:

«Նույն նախագծով նախատեսվում է նաեւ ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով  կատարելու վճարումները», - նշվում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 5448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW