“Արմենտելի” ձեռքբերման համար պայքարը կշարունակեն երկու ռուսական օպերատորներ եվ երկու միջազգային կոսնորցիումներ

22.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հունական OTE կորպորացիան այսօր հայտարարել է, որ ընտրել է այն 4 մասնակիցներին, որոնք կշարունակեն պայքարը ՙԱրմենՏել՚ ընկերության բաժնետոմսերի 90%-ը ձեռք բերելու համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին OTE-ի ներդրումների դեպարտամենտում, այդ չորս մասնակիցներն են. ռուսական ՄՏՍ եւ “Բիլայն” օպերատորները եւ երկու կոնսորցիումներ, որոնցից առաջինի կազմում ընգրկված են Emirates Telecommunications Corp (ETISALAT), Istithmar PJSC եւ Emergent Telecom Ventures (ETV) ընկերությունները, իսկ երկրորդի կազմում` VTEL Holdings եւ Knightsbridge Associates ընկերությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ETISALAT օպերատորը ներկայացնում է Միացյալ Արաբական Էմիրությունները:

Դիտում՝ 6961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW