Հայբիզնեսբանկն իրականացնում է պետական աջակցության հաշվի սպասարկում

09.06.2014 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայբիզնեսբանկը» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման եւ սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) իրականացման գծով, եւ սույն թվականի մայիսի 26-ից սկսվել է նշված պայմանագրի շրջանակներում հաճախորդների սպասարկման գործընթացը:  

Ինչպես նշել են բանկում, պետական աջակցության հաշիվը բանկում բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են 2014թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Պետական աջակցության հաշիվը բացվում է երեխայի (հաշվետիրոջ) անունով` երեխայի հետ Հայաստանում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) դիմումի հիման վրա:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո, իսկ մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալն ընտանեկան դրամագլուխը անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված ուղղություններով:

Պետական աջակցության հաշիվների բացումը եւ սպասարկումն անվճար է: Պետական աջակցության հաշիվ բացելու համար անհրաժեշտ է մոտենալ «Հայբիզնեսբանկը» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.

- Հաշվետիրոջ՝ երեխայի անձը հաստատող փաստաթուղթ եւ Հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու վերաբերյալ  տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) եւ/կամ սոցիալական քարտ եւ/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք,

- Դիմողի անձը հաստատող փաստաթուղթ եւ Հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու վերաբերյալ  տեղեկանք (բացառությամբ, երբ ներկայացվել է նույնականացման քարտ) եւ/կամ սոցիալական քարտ եւ/կամ վերջիններս չստանալու վերաբերյալ տեղեկանք,

- Դիմողի՝ հաշվետիրոջ ծնողը, խնամակալը կամ որդեգրողը հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այս հղումով:

Դիտում՝ 2151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW