Վերին Լարսում լուրջ հակասողանքային միջոցառումներ են անհրաժեշտ. ԱԻՆ

06.06.2014 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ճանապարհի երթեւեկությունն ապահովելու համար Վերին Լարսի սահմանային անցակետում լուրջ հակասողանքային միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Ենիչյանը:

«Վերին Լարսի անցակետը սողանքային ակտիվ գոտի է: Սա ավելի շատ ռուսական եւ վրացական կողմերի խնդիրն է»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպում Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել :  

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ օրերս հայկական եւ ռուսական կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանը հատուկ աշխատանքային խումբ կստեղծի, որը մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրություն կիրականացնի Վերին Լարսի անցակետում` սահմանային անցակետի որոշ հատվածների վերանորոգման նպատակով:

Դիտում՝ 5466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW