Հայէկոնոմբանկը պարգեւատրվել է AVERS համակարգի կողմից

05.06.2014 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 30-ին Կիեւում կայացած AVERS վճարահաշվարկային համակարգի 6-րդ կոնֆերանսում Հայէկոնոմբանկը պարգեւատրվել է որպես «AVERS վճարահաշվարկային համակարգի զարգացման դինամիկայում բարձր արդյունքներ արձանագրող» բանկ:

AVERSակնթարթային փոխանցումների համակարգի միջոցով ֆիզիկական անձ հաճախորդները կարող են կատարել իրենց փոխանցումներն` առանց հաշվի բացման:  

«Բանկը, համագործակցելով 9 վճարահաշվարկային համակարգերի հետ՝ AVERS, UNIStream, MoneyGram, Anelik, Sigue Money Transfer, Быстрая Почта, INTELEXPRESS, Ria Money Transfers, Golden Money Transfer, հաճախորդներին հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում արտերկրից ստանալ եւ փոխանցել գումար` օգտվելով արտարժույթի արտոնյալ փոխարժեքից եւ վարկային գիծ ստանալու հնարավորությունից»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1751

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW