Հետխորհրդային քաղաքների վարկանշում, որոնք հրապուրիչ են ռուսաստանցիների համար՝ բիզնես վարելու տեսանկյունից, Երեւանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:Forbes.ru-ի հրապարակած վարկանշում ներկայացված են հետխորհրդային 20 քաղաքներ: Վարկանիշը կազմելիս, հաշվի է առնվել ոչ միայն բնակչության վճարունակությունը եւ հարկային բեռը, այլեւ վիզային ռեժիմը, ռուսերեն լեզվի կարգավիճակը, ոչ ռեզիդենտի կողմից ընկերության գրանցման կարգը: Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ Մինսկը, Տալլինը, Վիլնյուսը, Ալմաթին, Աստանան, Ռիգան, Կիեւը, Թբիլիսին եւ Բաքուն:Հետազոտության իրականացման համար ընտրվել են մոտ 1 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքներ եւ քաղաքներ:Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով 8 հիմնական չափանիշներ` հարստություն, Ռուսաստանի հետ կապ, ռուսաստանցիներին հարմար բիզնես միջավայր, ենթակառուցվածքներ, աշխատանքային ռեսուրսներ, ֆինանսական համակարգ, հարկեր եւ անվտանգություն: Tweet Դիտում՝ 3570