Հրապարակվելու է «Գնաճի հաշվետվությունը»

22.05.2014 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թ. 2-րդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը», որում ներառված է նաեւ ընթացիկ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Ծրագիրը ենթադրում է 2-րդ եռամսյակում առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, քանի որ գնաճը եւ տնտեսական ակտիվությունը գնահատվում են ավելի ցածր, քան ԿԲ նախկին կանխատեսումներն էին:

ԿԲ-ն ս/թ մայիսի 13-ին արդեն իսկ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ մինչեւ 7.25 տոկոս՝ նախորդ տարվա 4-րդ եռամսյակից իրականացվող տոկոսադրույքի շարունակական նվազեցումը հասցնելով 125 բազիսային կետի:

Փաստաթուղթը հասանելի կլինի ԿԲ պաշտոնական կայքում՝ www.cba.am:

Դիտում՝ 1670

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW