Ուժը կորցրած են ճանաչվել «Ֆաստ-Կրեդիտ»-ի գրավատնային գործունեության 5 լիցենզիաները

26.04.2014 | 09:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել «Ֆաստ-Կրեդիտ» ՍՊԸ հինգ լիցենզիաները՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

«Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերից բխող իրավունքների եւ պարտականությունների կատարման հետ:   

«Ֆաստ-Կրեդիտ» ՍՊԸ գրավատան եւ ֆիզիկական անձանց միջեւ կնքված վարկային եւ պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը եւ մինչեւ պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները եւ գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական եւ արտակարգ ծախսերը հատուցելուց եւ գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո», - ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW