Մաքսային միությունը չի կայանալու, կարծում է նախկին ԱԳ նախարարը

14.04.2014 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր կարծիք է հայտնել, որ «Մաքսային միությունը չի կայանալու»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, «ՄՄ-ն ինքը չի պատկերացնում իր ճակատագիրը»:

«Պատմական առումով սա ակնթարթ է, որն անցնելու է, գնա: Իսկ մենք շարունակելու ենք գնալ դեպի անկախ ժողովրդավարական պետականություն»,- ասել է պատգամավորը:

Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ:

«Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքում գազի գինը ռուսական շուկայում կարող է էապես փոխվել, մենք պետք է վերանայենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը: Բացի այդ, պետք է բարելավենք Իրանի հետ հարաբերությունները՝ ուշադրություն դարձնելով տնտեսական բաղադրիչին»,- ասել է Ալեքսանդր Արզումանյանը:

Դիտում՝ 1750

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW