ՀԲ. Ժամկետանց վարկերի մասնաբաժինը Հայաստանում ցածր է մնում

09.04.2014 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մասնավոր եւ կարճաժամկետ պարտքերի բարձր մակարդակը կամ վարկային պորտֆելների որակի անկումը լրացուցիչ մարտահրավերներ են Հայաստանի համար:

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի`«Հայաստան. լրացուցիչ աշխուժություն որոնելիս» զեկույցում:

«Պարտքի բարձր մակարդակը երկիրը ավելի զգայուն են դարձրել արտաքին ֆինանսավորման պայմանների փոփոխությունների եւ փոխարժեքի անհամապատասխանության հանդեպ: Այնուամենայնիվ, մենք այդ ռիսկը ցածր ենք գնահատում, քանի որ մասնավոր պարտքերը կազմում են արտաքին պարտքի ընդհանուր ծավալի 40 %-ը եւ կարճաժամկետ արտաքին պարտքի բաժինը 19 %-ից նվազել է մինչեւ 12 %:

Ժամկետանց վարկերի մակարդակը 2012 թ.-ից շարունակում է աճել, սակայն դրանց մասնաբաժինը ցածր է մնում, եւ ՀՀ Կենտրոնական բանկը մասնավոր բանկերից լրացուցիչ միջոցառումներ չի պահանջում` պարտքերը վերաձեւակերպելու համար»,- ասված է զեկույցում:  

Դիտում՝ 4293

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW