Անելիք Բանկը գնումներն իրականացնելու է մրցութային ընթացակարգով

04.04.2014 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն իր գործունեությունն առավել թափանցիկ եւ հասանելի դարձնելու նպատակով այսուհետ բանկի կարիքների համար գնումներն իրականացնելու է հատուկ մրցութային ընթացակարգով:

Այդ նպատակով բանկի պաշտոնական կայքէջում ավելացվել է «Մրցույթ» դաշտը, որտեղ կարելի է ծանոթանալ կազմակերպվող մրցույթների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը, ինչպես նաեւ` դրանց մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկին:

«Բանկային համակարգում առաջնային գործոններից են փոխվստահությունը եւ թափանցիկ համագործակցությունը հանրության բոլոր շրջանակների հետ: Այս նպատակով Անելիք Բանկի կարիքների համար իրականացվող գնումների գործընթացն առավել համակարգված, թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է գնումների հատուկ կոմիտե: Շահագրգիռ անձանց հետ համագործակցությունն ինտերակտիվ կազմակերպելու համար բանկի կայքէջում ներդրվել է «Մրցույթ» դաշտը, որը, կարծում եմ, կհեշտացնի մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց գործը, եւ բանկի հետ նրանց համագործակցությունը կդառնա առավել արագ եւ արդյունավետ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 1959

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW