ՀՀ էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր ասել է, որ այս տարի էական աճ է սպասվում Հայաստանի արդյունաբերության ոլորտում:« 2014-ի համար սպասվում է 7% եւ ավել աճի ցուցանիշ», - ասել է նախարարը:Անդրադառնալով տարեսկզբին նախորդ տարվա համեմատ ոլորտում գրանցված անկմանը` նախարարը նշել է, որ դա պայմանավորված էր հիմնականում հանքագործության եւ սննդի արդյունաբերության ոլորտների սեզոնայնության հետ: Անկումն, ըստ Վահրամ Ավանեսյանի, սպասված էր նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013-ին նշված ոլորտում սովորականից բարձր ցուցանիշ էր գրանցվել: Tweet Դիտում՝ 1344