ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ֆակտորինգային պրոդուկտ է մշակել իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաճախորդների պահանջների վերլուծության հիման վրա: Նոր ծառայությունը արտաքին առեւտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար հեշտացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից կատարվող միջազգային բեռնափոխադրումները: Մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաճախորդների համար բացվել է ֆակտորինգային սահմանաչափ, եւ ֆինանսավորվել են հայկական ընկերություններից մեկի` երկաթուղով բեռների միջազգային փոխադրման, ինչպես նաեւ ընկերության կողմից մատուցվող հարակից տրանսպորտային ծախսերը: «Նորարարական պրոդուկտի միջոցով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հնարավորություն է ստանում տրամադրելու իր ծառայությունները տեղական ընկերություններին ավելի մատչելի պայմաններով` տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները հետաձգելու պայմանով», - նշված է բանկի հաղորդագրության մեջ: ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. արդյունքներով հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է զիջված դրամական պահանջի ծավալով, ինչպես նաեւ միջազգային ֆակտորինգային գործարքների ծավալով, եւ շարունակում է ընդլայնել իր ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: 2013թ.-նի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ կատարեց առաջին միջազգային ֆակտորինգային գործարքը Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ՎՏԲ խմբի շրջանակներում:«Մեր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունների համատեղ աջակցությունը հայկական տրանսպորտային շուկայում վկայում է մեր գործընկերային հարաբերությունների ընդլայնվող ձեւաչափի մասին: Ավելին, երկաթուղային փոխադրումների հասանելիությունը հայկական խոշոր ընկերությունների համար միջազգային շուկա դուրս գալու կարեւոր հիմքերից է», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4155