ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

14.03.2014 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստի աշխատանքներին:

Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող մեկ տասնյակից ավելի հարցեր:

Նախատեսվում է քննարկել ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող  փոփոխությունների նախագծերը, եւ մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետը մասնակցելու է նաեւ «ԱՊՀ-ն եւ փոխգործակցության նոր ձեւաչափերը» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին, որի ընթացքում քննարկվելու են ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի եւ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի իրականացմանը, ԱՊՀ-ում զբոսաշրջության արդյունավետ  զարգացմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների զարգացման նոր մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Դիտում՝ 1380

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW