Փետրվարին «Զվարթնոց»-ի ուղեւորահոսքն ավելացել է 10%-ով

04.03.2014 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. փետրվարին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ ուղեւորահոսքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավելացել է 10 %-ով:

Մասնավորապես, եթե 2013-ի փետրվարին «Զվարթնոց»-ի ծառայություններից օգտվել է 91 170 ուղեւոր, ապա 2014թ. փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղեւոր:

2014թ. փետրվարին ժամանող ուղեւորների թիվը կազմել է 48 007 (2013-ի փետրվարին՝ 40 882 ), իսկ մեկնողներինը՝ 52 349 (2013թ. փետրվարին՝ 50 288):       

Չվերթերի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 14%: Այսպես, 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի դիմաց:

«Եթե 2013թ.  փետրվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ,  ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը»,- նշված է  «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai