Անցակետերում կառավարման եվրոպական չափանիշներ կներդրվեն

27.02.2014 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Սարքավորումների տրամադրում Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» ու «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին (ՊՍԱԿ) եւ դրանց կարողությունների զարգացում» ծրագրին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ծրագրով նախատեսված է «Բագրատաշեն» ու «Սադախլո» անցակետերում սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշների ներդնումը:

Ծրագրի նպատակներն են նպաստել միջազգային առեւտրի ու տարանցիկ փոխադրումների զարգացմանը, սահմանների անվտանգության ապահովությունը, պետական սահմանի կառավարման մարմինների աշխատանքների թափանցիկության առավել բարձր մակարդակի ապահովումը:

Այս ծրագիրը սերտորեն կապված է «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» ՊՍԱԿ-ների արդիականացման ծրագրի հետ, այն կօժանդակի անցակետերում գազաֆիկացման, էլեկտրաֆիկացման եւ օպտիկական մանրաթելային մալուխի տեղադրման աշխատանքների իրականացմանը, ՏՏ եւ անվտանգության համակարգերի ու սարքավորումների ձեռքբերմանը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է €2,1 մլն, ՀՀ կառավարության մասնաբաժինը €434 հազար է:

Դիտում՝ 1632

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW