Քննարկվում է ՄՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ մաքսային տոկոսադրույքը

24.02.2014 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքային միության (ՄՄ) անդամ երկրների հետ Հայաստանը ներկայումս քննարկում է Միությանն անդամակցելու դեպքում ՀՀ մաքսային տոկոսադրույքի չափն ու մեխանիզմը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Մաքսային միության մաքսային եւ հարկային, մակրոտնտեսական քաղաքականության եւ մաքսատուրքերի բաշխման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավար Սուրեն Կարեյանը:

«Ինչպես գիտեք, ՄՄ-ին անդամակցելուց հետո բոլոր այն մաքսատուրքերը, որոնք գանձվել են երրորդ երկրների մաքսային սահմանից, համախմբվում են, եւ Միության անդամ երկրների կողմից որոշվում է, թե որ երկիրը որքան տոկոսադրույքով է մաքսատուրք բերելու իր պետական բյուջե: Ներկայումս բանակցում ենք Հայաստանի մասնաբաժնի եւ դրա մեխանիզմի վերաբերյալ»,- ասել է Սուրեն Կարեյանը եւ նշել, որ մարտի երկրորդ կեսին կլինի որոշակի բանաձեւ, որով կարող է որոշվել ՀՀ մասնաբաժինը:

Ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ ՄՄ մաքսային օրենսգիրքը գրեթե չի տարբերվում ՀՀ մաքսային օրենսգրքից, իսկ  Ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքների իրականացման շրջանակներում փոփոխություններ են սպասվում «Ավելացված արժեքի» եւ «Ակցիզային հարկի մասին»  ՀՀ օրենքներում, փոփոխություններ կլինեն նաեւ անուղղակի հարկերի սահմանման մասով:

Դիտում՝ 1491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW