ՄՄ-ին անդամակցությունը կբերի ներկրվող գյուղատնտեսական ապրանքների ավելացման

24.02.2014 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքսային միությանն անդամակցության արդյունքում Հայաստան ներկրվող գյուղմթերքի ու արտադրանքի ծավալի աճ կարձանագրվի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այսպիսի տեսակետ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը:

Նա ասել է, որ այսօրվա դրությամբ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող գյուղմթերքի եւ արտադրանքի ծավալը կազմում է 24-32%:

Գրիշա Բաղիյանը նաեւ նշել է, որ ՄՄ-ին անդամակցությունը հնարավորություն կտա ընդլայնել եւ ավելացնել Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ծավալները, մասնավորապես թարմ բանջարեղենի, պահածոների, հյութերի ու ալկոհոլային խմիչքների:

Փոխնախարարը հավելել է, որ ՀՀ-ից արտահանվող գյուղմթերքի եւ արտադրանքի ընդհանուր ծավալի 65-70%-ը գնում է ՄՄ անդամ երկրներ:




Դիտում՝ 1208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW