ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի կետը կգործի «Երեւան Մոլ»-ում

21.02.2014 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնի շինարարության ֆինանսավորման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը կենտրոնի տարածքում բացել է առեւտրի իր կետը:

«Երեւան Մոլ»-ում գործող առեւտրի կետում կարելի է ձեւակերպել վարկեր եւ ստանալ խորհրդատվություն մի շարք ֆինանսական հարցերի վերաբերյալ:

«Բանկի աշխատակիցը կօգնի տեղում ձեւակերպել վարկեր (ապառիկ գնումների վարկավորում, օվերդրաֆտի, վարկ/քարտ ունիվերսալի հայտերի ընդունում) եւ կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն` տնտեսելով բանկ այցելության վրա հաճախորդի ծախսվող ժամանակը»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ապառիկ վարկավորման 613 կետ Հայաստանի ողջ տարածքում:
 

Դիտում՝ 7184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW