Անելիք Բանկը հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն է գործարկել

18.02.2014 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն (Call Center): Այսուհետ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքներին վերաբերող ցանկացած հարցի պատասխանը ստանալ առանց բանկ հաճախելու:

Ինչպես հայտնել են բանկում, հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի համարն է (010) 59 33 33, որը հասանելի կլինի ցանկացած աշխատանքային օր ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

 «Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը եւ տեղայնացրել այն մեր սպասարկման կենտրոնի համար: Կենտրոնի աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական որակավորում եւ կարող են սպառիչ պատասխանել հաճախորդների ցանկացած հարցի»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ - Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Վարդան Գեւորգյանը:



Դիտում՝ 2152

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW