3,5 հազար պետծառայողներ կարող են մատչելի գնով բնակարան ձեռքբերել

06.02.2014 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է պետական ծառայողների համար հիփոթեքային վարկերով էկոնոմ դասի բնակարաններ ձեռք բերելու ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրին արդեն գրանցվել են 3,5 հազար պետծառայողներ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ առաջին հազար պետծառայողների համար 100-բնակարանանոց շենքերը կկառուցվեն Արաբկիր վարչական շրջանում: Մեկ ամսից հայտնի կլինի կառուցապատող ընկերությունը:

Նոր բնակարանները ապահովված կլինեն սանհանգույցներով, տեղադրված կլինեն պատուհանները եւ դռները:

Ըստ ծրագրի, շինարարական աշխատանքները կտեւեն 2,5 տարի:

Բնակարանների 1ք/մ կարժենա 300 հազար դրամ:

2013 թվականի սեպտեմբերին կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է պետական ծառայողներին տրամադրել պետական երաշխիք բնակարանի արժեքի 30%-ի չափով՝ կանխավճար կատարելու համար:

Դիտում՝ 2425

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW