Հայաստանն ընդգրկվել է Եվրամիության «GSP+» համակարգի նոր շրջափուլում

30.01.2014 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգի` «GSP+»-ի նոր շրջափուլում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողներին ասել է, որ այս համակարգը թույլ է տալիս հայկական ծագմամբ ավելի քան 6 հազար ապրանքներ Եվրամիություն արտահանել «GSP+»-ի շրջանակներում տրված արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:

ԵՄ-ն այս ռեժիմից օգտվելու իրավունք է տվել ընդամենը 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանին եւ Վրաստանին:

«Ի տարբերություն «GSP»-ի, այս համակարգն առավել ճկուն է եւ ԵՄ-ի կողմից տրամադրվում է խիստ սահմանափակ թվով երկրների, որոնք բավարարում են սահմանված որոշակի չափանիշներին»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:  

Դիտում՝ 4684

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW