Հայաստանը եւ Արցախը կներկայացվեն Fitur զբոսաշրջային ցուցահանդեսին

21.01.2014 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հունվարի 22-26-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Մադրիդում կայանալիք Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:

Միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազ. զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազ. առեւտրային գործակալների եւ 92 հազար այցելուների մասնակցությունը ցուցահանդեսին:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր եւ քարտեզներ իսպաներեն լեզվով:

Դիտում՝ 4223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW