Արդշինինվեստբանկի «Կասկադ» մասնաճյուղն այսուհետ գործելու է նոր հասցեում

27.12.2013 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Արդշինինվեստբանկ»-ի «Կասկադ»  մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը, այսուհետ  այն գործելու է Երեւանի Կենտրոն համայնքի Թամանյան փող. 1, 70 տարածք հասցեում:  

«Կասկադ» մասնաճյուղը գործելու է «Երեւան»  մասնաճյուղի փոխարեն:

«Բանկը, բարձր գնահատելով իր կորպորատիվ հաճախորդների հետ ձեւավորված համագործակցությունը, ակտիվորեն խթանում է  ինչպես փոքր եւ  միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը եւ բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու նորացումը կնպաստեն բանկի զարգացմանը բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը՝  հավելելով, որ «Կասկադ» մասնաճյուղի  գործարկումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` առավել հարմարավետ եւ արդիական պայմաններով:

Դիտում՝ 3327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW