Առաջիկա 5-10 տարիների ընթացքում Ադրբեջանը մտադիր է ընդգրկվել ՀՆԱ-ի ծավալով աշխարհի 50 երկրների շարքում: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը` «Ադրբեջան 2013-2018. դեպի նոր նպատակներ» համաժողովի ընթացքում: «Եթե 2003թ. Ադրբեջանը ՀՆԱ ծավալով աշխարհում զբաղեցնում էր 108-րդ տեղը, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով` 154-րդ տեղը, ապա 2012թ. նա բարձրացել է, համապատասխանաբար, 69-րդ եւ 78-րդ տեղերը»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով, վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն ավելացել է 3.4 անգամ, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն` 3 անգամ: Tweet Դիտում՝ 5006