Ապահովագրողները պարտավոր են ԱՊՊԱ պայմանագիր կնքել բոլոր ցանկացողների հետ

20.12.2013 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցրել է,  որ, օրենքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն` վերջինիս նախընտրած պայմաններով:

“Հաշվի առնելով վերոգրյալը` հորդորում ենք բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ (010) 580034, (010) 580043 թեժ գծի հեռախոսահամարներով”,- ասված է հայտարարության մեջ:

Դիտում՝ 2308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW