ՎՏԲ-Հայաստան Բանկում պարբերական վճարման հաձնարարական պայմանագրերի միջոցով կոմունալ վճարումների գանձման ծառայությունը դարձել է առավել հարմարավետ:Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, կոմունալ վճարումների գանձման նպատակով ձեւակերպելով պարբերական վճարման հաձնարարական պայմանագիր, յուրաքանչյուր ամիս նախքան կոմունալ վճարումների գանձումը իրենց հաշվի վրա եղած գումարից հնարավորություն կունենան SMS–հաղորդագրության միջոցով տեղեկանալու յուրաքանչյուր կոմունալ ծառայության դիմաց իրենց պարտքի մասին: Կոմունալ պարտքի վերաբերյալ SMS-հաղորդագրություններն ուղարկվում են յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ պարտքի գումարը հաճախորդի հաշվից գանձվում է պարբերական վճարման հաձնարարական պայմանագրում հաճախորդի կողմից նշված օրը: Ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների համար: «Սպասարկման հեռակառավարվող տեխնոլոգիաների զարգացման գործում ունեցած ներդրումը թույլ է տալիս ուղղել հաճախորդների հոսքը վճարումեր ընդունող հաստատություններից դեպի հաճախորդների համար առավել հարմարավետ անհատական սպասարկման սարքեր` հեռախոսներ, ինտերնետ, բակոմատներ ու տերմինալներ: Պարբերական վճարման հանձնարարականի միջոցով կոմունալ վարձավճարների գանձման կատարելագործված ծառայությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին տնտեսել կոմունալ վճարումների վրա ծախսվող ժամանակը, նախօրոք տեղեկանալ պարտքի չափի մասին եւ ամբողջությամբ վերահսկել վճարումները»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3745