Այսօր ավարտվում է Ամերիաբանկի «Ես ազատ եմ» մրցույթը: Մրցույթին ներկայացված աշխատանքների քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 20-ը, իսկ մրցույթի հաղթողները կներկայացվեն դեկտեմբերի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ, ասված է բանկի հաղորդագրության մեջ:«Մրցույթի ընթացքում ստացված լուսանկարներից կընտրվեն լավագույն 20-ը, ընդ որում, դրանցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայներ հավաքածները (1 like-ը համարվում է մեկ ձայն), իսկ մնացած 10-ը կընտրվեն բանկի աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Youtube ցանցում տեղադրված տեսանյութերից 10 լավագույնները կընտրվեն` ելնելով դիտումների քանակից, իսկ մնացած 10-ը`բանկի աշխատակիցների քվեարկության միջոցով», - հայտնել են բանկից:Համակցված քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթողները կընտրվեն Բանկի ղեկավարության եւ աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի քվեարկության արդյունքներով: Հաղթող ճանաչված 3 լուսանկարը եւ 3 տեսանյութը կարժանանան առաջինից երրորդ տեղերի համար հայտարարված մրցանակներին` իրենց իսկ ընտրությամբ: Tweet Դիտում՝ 1540