Ոսկու ներկրման ծավալներով Չինաստանը կդառնա այս տարվա առաջատարը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով World Gold Council-ի հրապարակած կանխատեսումը: Այսպես, մինչեւ սեպտմեբերի 30-ը Չինաստանն արդեն իսկ ներկրել է 797.8 տոննա ոսկի, մինչդեռ 2012-ի առաջատար Հնդկաստանի ցուցանիշը 715.7 տոննա է: Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ Չինաստանը ոսկու ներկրման ծավալը կհասցնի 1000 տոննայի, իսկ Հնդկաստանի պարագայում այդ ցուցանիշը չի գերազանցի 900 տոննան: «Ոսկու ներհոսքը Արեւմուտքից Արեւելք շարունակվում է: Արեւմտյան ներդրողները ոսկու մեջ ներդրումային հնարավորություններ չեն տեսնում, իսկ ասիացիները կուտակում են այն»,- Reuters-ին հայտնել է World Gold Council-ի մենեջեր Ալբերտ Չենգը: Tweet Դիտում՝ 2811