Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պարգեւատրել է մի խումբ գործիչների:Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել 1993թ. ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին եւ 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձեւավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը եւ Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գեւորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը եւ ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ եւ ԿԲ վարչության անդամ Գեւորգ Մաչանյանը:Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ եւ բարձր գնահատել պարգեւների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում: Tweet Դիտում՝ 1419