ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է վարկային պորտֆելի ծավալով

06.11.2013 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է առաջին տեղը  ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՎՏԲ-Հայաստան Բանկում, 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 215 մլրդ 876 մլն դրամ:

Ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի հետ համեմատած ավելացել է 25.5%-ով կամ 16 մլրդ 605 մլն դրամով` կազմելով 81 մլրդ 809 մլն դրամ:
Իրավաբանական անձանց տրամադրված վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ աճել է 30.1%-ով և կազմել 134 մլրդ 67 մլն դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի ոլորտները: Նշված ճյուղերի մասով վարկավորման գումարը կազմել է 88 մլրդ 889 մլն դրամ:

Բանկը պահպանում է իր առաջատար դիրքը երկրի կորպորատիվ ու մանրածախ ծառայությունների շուկայում եւ շարունակում է սպառողական վարկավորման ֆինանսավորումը, որի պորտֆելը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 62 մլրդ 977 մլն դրամ: Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում բանկն ավելացրել է ավտովարկավորման ու վարկային քարտերի (ներառած օվերդրաֆտը) պորտֆելների ծավալը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը հայաստանյան շուկայում: Բանկի ակտիվ դիրքը վարկավորման շուկայում, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը թույլ են տալիս ավելացնել շահույթը: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, բարձր որակավորում ունեցող անձնակազմը և ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը»,- նշել է  ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW