Յունիբանկում բիզնես վարկերի հայտ կարելի է ներկայացնել նաեւ օնլայն ռեժիմով

21.10.2013 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկն ընդլայնել է այն վարկատեսակների ցանկը, որոնց համար կարելի է դիմել առանց բանկ այցելելու` օնլայն հայտ լրացնելով: Այսուհետ օնլայն հայտ կարելի է ներկայացնել ոչ միայն սպառողական վարկերի եւ վարկային քարտերի, այլ նաեւ` բիզնես վարկերի համար: Օնլայն վարկի հայտի ձեւը տեղադրված է www.unibank.am կայքում եւ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում:

Յունիբանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր սկսած 12% տարեկան տոկոսադրույքից եւ  մինչեւ 120 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչեւ 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը եւ վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին` ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 58 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 56%-ը:

Դիտում՝ 5431
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW