Հոկտեմբերի 11-13-ը Երեւանում կանցկացվի Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի եւ հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի (EURHODIP) տնօրենների խորհրդի նիստը: «Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը ինտեգրվի եվրոպական կրթական միությունների կազմում`որակյալ կադրեր պատրաստելու համար: Այս միջոցառումը մեզ տալիս է նման հնարավորություն: Այն, որ տնօրենների նիստն այս տարի անցկացվում է Հայաստանում, նպաստում է մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում»,- ասել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր եւ EURHODIP-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանը:«Զբոսաշրջության ոլորտում կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը այսօր օրակարգային խնդիր է: Զբոսաշրջության շուկայում մենք որակյալ կադրերի մեծ պահանջարկ ունենք»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:EURHODIP-ը հյուրանոցային բիզնեսի եւ զբոսաշրջության ամենահեղինակավոր ասոցիացիաներից է, որին անդամակցում են 20 երկրներ: Տուրիզմի հայկական ինստիտուտը, որը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ է, EURHODIP-ին անդամակցում է 2010 թվականից: Tweet Դիտում՝ 3052