Անելիք Բանկը բարելավել է «Պարզ-Արագ» վարկատեսակի պայմանները

10.10.2013 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը բարելավել է իր «Պարզ-Արագ» քարտային վարկատեսակի տրամադրման պայմանները` իջեցնելով տոկոսադրույքը եւ ընդլայնելով վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը:

ՀՀ դրամով «Պարզ-Արագ» քարտային վարկերն այսուհետ կտրամադրվեն մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ մինչեւ 6 մլն ՀՀ դրամ առավելագույն գումարով, իսկ վարկի տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 21.8%` նախկին 23.9%-ի փոխարեն:

Արտարժույթով վարկերը կտրամադրվեն մինչեւ 6 տարի մարման ժամկետով եւ մինչեւ 8 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթով, ԱՄՆ դոլարի դեպքում` 16.8%  տարեկան տոկոսադրույքով (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ Եվրոյի դեպքում` 15.8% տարեկան տոկոսադրույքով (նախկին 16.9%-ի փոխարեն):    

«Պարզ-Արագ» քարտային վարկերը տրամադրվում են ինչպես բանկի երեւանյան, այնպես էլ` մարզերի բոլոր մասնաճյուղերում միայն անշարժ գույքի գրավադրմամբ` ցանկացած նպատակի համար: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 18 ժամվա ընթացքում:

«Բանկի կողմից իրականացվող մարքեթինգային վերլուծությունները վկայում են, որ հիմնական խնդիրները, որոնց հետ առնչվում են հաճախորդները վարկ ստանալիս, պահանջվող փաստաթղթերի մեծ ծավալն է եւ վարկի տրամադրման գործընթացի երկարատևությունը: Ի թիվս այլ վարկերի, Անելիք Բանկի կողմից մշակված «Պարզ-Արագ» վարկատեսակը տրամադրվում է շատ կարճ ժամանակահատվածում` առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, միայն անշարժ գույքի գրավադրմամբ: Անելիք Բանկը շարունակաբար դիվերսիֆիկացնելու է իր ծառայությունները, եւ վստահ եմ, որ շուտով յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա գտնել իր կարիքները բավարարող համապատասխան վարկատեսակը հենց Անելիք Բանկում, - նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Դիտում՝ 1487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW