Հայաստանի բանկերը վերլուծություններ կստանան անշարժ գույքի շուկայի մասին

04.10.2013 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկերի միությունն (ՀԲՄ) այսօր հուշագիր է կնքել  Օլիվեր Գրուպ գնահատման գործակալության հետ անշարժ գույքի շուկայի ուսումնասիրության վերաբերյալ:

«Անելիք Բանկը ղեկավարելիս ես երկար տարիներ աշխատել եմ Օլիվեր Գրուպ գործակալության հետ: Վստահելով նրանց`այսօր կնքեցինք մի հուշագիր, որի համաձայն Օլիվեր Գրուպը մեզ անվճար տրամադրելու է Հայաստանի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի մասին եռամսյակային վերլուծություն, որը կտրամադրենք բանկերին` որպես ուղենիշ»,-ասել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է այս ձեւով աջակցել Հայաստանի բանկային համակարգին: Հիմնականում տրամադրելու ենք առաջարկի շուկայի վրա հիմնված վերլուծություններ, քանի որ այն կազմում է շուկայի ծանրակշիռ մասը», - ասել է Օլիվեր Գրուպի գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը:

Օլիվեր Գրուպ գնահատման գործակալությունը համարվում է Հայաստանում ամենախոշոր եւ դիվերսիֆիկացված գնահատող ընկերությունը: Այն սպասարկում է 17 բանկերի, 16 ՈւՎԿ-ների եւ տասնյակից ավել ապահովագրական եւ աուդիտորական ընկերությունների:

Դիտում՝ 3679

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW