Հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասում է, որ մասնագիտական ճանաչումը եւ մարդկանց հարգանքը փողից շատ ավելի կարեւոր են:Ռուբեն Վարդանյանն այս մասին ասել է Gazeta.ru-ին տված հարցազրույցում:«Ըստ էության, այդքան էլ կարեւոր չէ, թե ով ես դու՝ գործարար, ոստիկան թե պաշտոնյա: Շատ ավելի կարեւոր է, թե ինչ արժեքային համակարգ ունես: Մեզանից հետո միայն հիշողություն ենք թողնում եւ ուրիշ ոչինչ: Կարեւորն այն է, որ ձեր երեխաները չամաչեն ձեզ համար, որպեսզի բարձր պահած գլխով քայլեն: Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք ապրում: Մարդկանց ճնշող մեծամասնությունը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե ինչպիսին են իրենք իրենց տեսնում 20-30 տարի անց, կամ ինչպես նրանք կցանկանային, որպեսզի իրենց շնորհավորեին իրենց 50-ամյակի կապակցությամբ: Սա շատ կարեւոր հարց է: Գոյություն ունեն հինգ «շարժիչներ», որոնք ստիպում են մարդկանց ինչ-որ բան անել՝ վախը, ուժը, փողը, ճանաչումը եւ հաճույքը: Իմ դեպքում դա մասնագիտական ճանաչումն է, մարդկանց հարգանքը, որն ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան փողի քանակը հաշիվների վրա: Ես ցանկանում եմ, որ ինձ հարգեն իմ արածի համար: Հիմա, օրինակ, լրջորեն զբաղվում եմ բարեգործության ինդուստրիայի ստեղծմամբ` այն թափանցիկ մեխանիզմների, որոնք կկապեն նրանց, ովքեր ցանկանում են միջոցներ նվիրաբերել բարի գործի համար, նրան հետ, ովքեր իսկապես կարող են օգնել: Համոզված եմ, որ դա կօգնի ընդլայնել վստահության տարածությունը եւ ի վերջո կնպաստի ավելի առողջ հասարակությանը ստեղծմանը», - ասել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 5645