Այսօր տեղի է ունեցել Կոնվերս Բանկի «Աբովյան» մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը:Մասնաճյուղի վերանորոգված շենքը օրերս է շահագործման հանձնվել. այն հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին եւ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով: «Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է ինչպես մասնաճյուղերը, այպես էլ առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն եւ հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ ու ժամանակակից պայմաններ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ: Այս տարվա ընթացքում բացվել, վերանորոգվել եւ վերագործակվել է Կոնվերս Բանկի թվով 6 մասնաճյուղ ինչպես Երեւանում, այնպես էլ երկրի մարզերում: Tweet Դիտում՝ 3084