ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղում է

23.09.2013 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 %-ով (հունվար-հուլիսի ցուցանիշը` 4,4%):

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

2013թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6.2 %-ով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը (101 106.9 մլն դրամ),  գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 7.1 %-ով (169 157.8 մլն դրամ), առեւտրի շրջանառությունը` 2,5%-ով (198 397.4 մլն դրամ):  

Արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է` 2,8%, արտահանումը` 8,9%,  ներմուծումը 0,8%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8,5% նվազել է շինարարության ծավալը,  4,5%-ով` էլեկտրաէներգիայի արտադրությունը:

Միջին ամսական աշխատավարձը օգոստոսին եղել է 145.8 հազար ՀՀ դրամ:

Դիտում՝ 1608
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW