TeleTrade Armenia ուսումնական եւ վերլուծական կենտրոնն այսուհետ կգործի ավելի մեծ եւ հարմարավետ գրասենյակում, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:Նախօրեին կայացած շնորհանդեսի ընթացքում TeleTrade Armenia-ի տնօրեն Վահե Շահինյանը նշել է, որ նոր գրասենյակի բացումը համընկել է կազմակերպության վերաբրենդավորման աշխատանքների պաշտոնական ավարտի հետ: «Սա շատ խորհրդանշական է, քանի որ TeleTrade միջազգային ֆինանսական ուսումնական ընկերության փիլիսոփայությունը ենթադրում է շարունակական զարգացում ու կատարելագործում, եւ նոր գրասենյակ տեղափոխվելիս մենք ղեկավարվում էինք հենց այդ մոտեցումներով»,- նշել է ընկերության ղեկավարը:TeleTrade Armenia ուսումնական եւ վերլուծական կենտրոնն իր գործունեությունն է սկսել Հայաստանում 2012թ. ապրիլին: Այս ժամանակահատվածում ձեւավորվել են ավելի քան 250 ուսումնական խմբեր: Իսկ 2012թ. վերջին TeleTrade Armenia-ն ներկայացրել է «Վաստակիր բորսայում» գիրքը, որի հիմնական նպատակն է օգնել հայրենական թրեյդերներին արհեստավարժ եւ գրագետ աշխատել բորսաներում:Ինչպես եւ նախկինում, TeleTrade Armenia-ի գրասենյակը տեղակայված է «Piazza Grande» բիզնես-կենտրոնում՝ զբաղեցնելով, սակայն, ավելի մեծ եւ հարմարավետ տարածք: Վահե Շահինյանի փոխանցմամբ, նոր գրասենյակը բաժանված է 3 հիմնական գոտիների, որոնք, համապատասխանաբար, նախատեսված են տեսական, գործնական եւ խորացված ուսուցման դասընթացների կազմակերպման համար: Tweet Դիտում՝ 6291