ՎՏԲ-Հայաստան Բանկը այսօր մասնաճյուղ է վերաբացել Աբովյան քաղաքում:Աբովյանի «Կոտայք» մասնաճյուղը բացվել է Հանրապետության 1/66/1հասցեում:Մասնաճյուղի բացմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ՎՏԲ 24-ի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը, պաշտոնատար այլ անձինք: Ներկայացնելով մասնաճյուղը` Արտակ Խաչատրյանն ասել է, որ սրահների ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար:ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, իր հերթին, նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը բոլոր հաճախորդների կարիքների առավել ամբողջական ուսումնասիրումն ու բավարարումն է: «Մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ ու ժամանակակից մասնաճյուղերը թույլ կտան մեր հաճախորդների սպասարկումը բարձրացնել էլ ավելի բարձր մակարդակի: Վերափոխված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունն արագ եւ որակյալ սպասարկումն է՝ ամրագրված լավ տեխնիկական հիմքով»,- նշել է Յուրի Գուսեւը: Նա տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է շուրջ 20 մասնաճյուղ եւ մտադիր է ավարտել տվյալ ծրագիրը մինչեւ տարեվերջ: Յուրի Գուսեւը նաեւ ասել է, որ այս պահի դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ եւ նոր մասնաճյուղեր բացելու ծրագրեր այս տարի չունի: ՎՏԲ 24-ի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովը, իր հերթին, ասել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հասել է մեծ հաջողությունների մանրածախ բիզնեսի զարգացման ասպարեզում: «Բանկը ոչ միայն համալրել է իր պրոդուկտային շարքը նոր մանրածախ պրոդուկտներով ու ծառայություններով, այլեւ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը, ինչն ապահովում է հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները», - ասել է Վսեվոլոդ Սմակովը: Tweet Դիտում՝ 11101