Մաքսային միությունը կարող է վերջ դնել Վրաստանի հետ ազատ առեւտրին

10.09.2013 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է խնդիրներ առաջացնել հայ-վրացական առեւտրային հարաբերություններում:

Դեռեւս 1995-ին Հայաստանն ու Վրաստանը ազատ առեւտրի մասին համաձայնագիր են կնքել՝ ուղղված փոխադարձ տնտեսական համագործակցության ազատ զարգացմանը:

Մեդիամաքս-ի հետ զրույցում Թաթուլ Մանասերյանը նշել է, որ երկկողմ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումից հետո երկու երկրները դարձել են նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, որի մի շարք չափանիշներ նրանց համար պարտադիր պայման են հանդիսանում:

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեպքում որեւէ երաշխիք չունենք, որ Վրաստանը կշարունակի ազատ առեւտուրը ՀՀ-ի հետ», - ասել է Թաթուլ Մանասերյանը` նշելով, որ «չլինելով միության անդամ՝ Վրաստանը կարող է գանձել միջնորդավճարներ»:

Տնտեսագետը նկատել է նաեւ, որ այդ դեպքում մեզանից շահեկան դիրքում կարող է հայտնվել Ադրբեջանը, որը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելով, Վրաստանի հետ առեւտրային հարաբերություններում կունենա «կրկնակի էժան մաքսատուրք»:

«Բնականաբար, դա կխախտի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքը, ինչի մասին Հայաստանը կարող է բարձրաձայնել, եթե նման անհրաժեշտություն լինի»,- նշել է նա:

Դիտում՝ 1711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW