Կենսաթոշակային երեք ֆոնդեր հետաքրքրված են հայկական շուկայով

22.08.2013 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, դա թելադրված է 2014 թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ:

«Խոսքը վերաբերում է առաջին մակարդակի կենսաթոշակային երեք ֆոնդերին, որոնց կառավարիչները հետաքրքրված են մուտք գործել հայկական շուկա», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 2879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW