2013-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4%-ով (հունվար-հունիսի ցուցանիշը՝ 4.4%): Հունիսի համեմատ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.7%-ով, իսկ 2012թ. հուլիսի համեմատ՝ 2.1%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունում:2013թ. հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1.5%-ով, շինարարությունը նվազել է 8,1%-ով, 0,6%-ով կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:Փոխարենը հուլիսին 2012թ. նույն ամսվա հետ համեմատ 10,9%-ով աճել է գյուղատնտեսական արտադրանքը, 0,7%-ով՝ ծառայությունների ծավալը, 13,1%-ով՝ առեւտրի շրջանառությունը, 5.7%-ով՝ արտահանումը, 15,8%-ով՝ ներմուծումը: Առեւտրի շրջանառությունը հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ մնացել է անփոփոխ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները հուլիսի տարեկան կտրվածքով աճել են համապատասխանաբար 8,5%-ով եւ 3,8%-ով, իսկ միջին աշխատավարձը՝ 3,8%-ով: Ս.թ. հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 663 մլրդ 044.4 մլն դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.7%-ով: Առեւտրի շրջանառությունն աճել է 3%-ով (1 տրլն 135 մլրդ 556,1 մլն), ծառայությունների ծավալը` 3.8%-ով (565 մլրդ 353.9 մլն):2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ 4,7%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսությունում (297 մլրդ 938.4 մլն), իսկ շինարարության ոլորտում արձանագրվել է 8.6%-ի անկում (156 մլրդ 285,9 մլն):Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հուլիսին նվազել է 4,3%-ով եւ կազմել 4514.8 մլն կՎտ.ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2012թ. հունվար-հուլիսի համեմատ աճել են 4,7%-ով:2013-ի հունվար-հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2%-ով եւ կազմել 144 850 դրամ ($351.6):2013-ի հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $3 մլրդ 189,9 մլն կամ 1 տրլն 313,4 մլրդ դրամ` 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3.4%-ով:Արտահանման ծավալը հունվար-հուլիսին աճել է 9,4%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 339,9 մլրդ դրամ կամ $825,4 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,4%-ով եւ կազմել 973,5 մլրդ դրամ կամ $2 մլրդ 364.5 մլն: ՀՀ արտաքին առեւտրի պակասուրդը 2013-ի հունվար-հուլիսին կազմել է 633,6 մլրդ դրամ կամ $1 մլրդ 539.1 մլն: Tweet Դիտում՝ 1615