Հայփոստը եւ ՊԵԿ-ը պայմանագիր են ստորագրել

18.07.2013 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր համագործակցության պայմանագիր է ստորագրվել Հայփոստի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջեւ, որի համաձայն Հայփոստի վերանորոգված եւ արդիականացված բաժանմունքներում կստեղծվեն հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Գագիկ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայփոստի ցանցի օգտագործմամբ, ՊԵԿ-ը գնում դեպի բնակչությունը, ավելի հասանելի դառնալով հարկ վճարողների համար:

Հայփոստում ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի եւ այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը:  

Սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաեւ հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաեւ, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման եւ ներմուծման հետ կապված մաքսային ձեւակերպումներ եւ մաքսազերծում:

Դիտում՝ 1524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW