Առէկսիմբանկն առաջարկում է Eqvilibria քարտեր

15.07.2013 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առաջին անգամ Հայաստանում Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի Priority փաթեթից օգտվողVIP-հաճախորդներին կտրամադրվեն «Eqvilibria» քարտեր:

Ինչպես տեղեկացրել են բանկում, EqvilibriaClub-ը խոշորագույն միջազգային համակարգ է, որը սպասարկում է բանկային պրեմիում կարգի քարտապաններին:

Առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ համակարգը ներառում է հատուկ պայմաններով բրենդային ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման հնարավորություն, առաջնակարգ ինտերնետ-ծառայությունների հասանելիություն` գնումներ կատարելիս ավիամղոնների կուտակման հնարավորությամբ, ինչպես նաեւ իրավունք է տալիս հաճախել բացառիկ միջոցառումներ եւ այլն:

Eqvilibria Club-ի քարտերը գործում են աշխարհի շուրջ 12 երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ակումբի անդամների շարքում են հայտնի քաղաքագետներ, խոշորագույն ընկերությունների սեփականատերեր ու տնօրեններ, արվեստի գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ:

Առէկսիմբանկի Priority փաթեթը ներառում է նաեւ հետեւյալ ծառայությունները` VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտերի, Countdown եւ IAPA միջազգային զեղչային ծրագրերի քարտերի տրամադրում, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, արտարժույթի փոխանակում հատուկ փոխարժեքով, «Ինտերնետ-բանկինգ» եւ «Տելեքարտ» ծառայությունների ակտիվացում, ինչպես նաեւ հատուկ ավանդային պայմանների տրամադրում:

Դիտում՝ 3449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW