Կայացել է ACBA Sհopping Zone ծրագրի հերթական խաղարկությունը

13.07.2013 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի «Արմենիա» մասնաճյուղում կայացել է ACBA Sհopping Zone հատուկ առաջարկների եւ շահումների ծրագրի շրջանակներում նախատեսված հերթական խաղարկությունը:

Խաղարկությանը, ինչպես նախապես հայտարարվել էր, մասնակցում էին բանկի Visa, MasterCard եւ ArCa տեսակի քարտերի այն քարտապանները, ովքեր ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ Հայաստանի տարածքում կատարել են նվազագույնը 1000 ՀՀ դրամի 50 եւ ավելի վճարային գործարքներ:

Արդյունքում  5 քարտապաններ շահեցին iPhone 5 բջջային հեռախոսներ, եւս 5-ը` iPad 4 թաբլեթներ:

Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքերով,  ACBA Sհopping Zone ծրագիրը կոչված է մշտապես խրախուսելու բանկի  քարտապաններին բազմաթիվ առեւտրի եւ սպասարկման կետերից հատուկ առաջարկներով, ինչպես նաեւ պարբերաբար անցկացվող խաղարկություններով:

ACBA Shopping Zone-ը հատուկ առաջարկների եւ շահումների տիրույթ է, որտեղ մշտապես ներկայացվում են տարբեր առեւտրի եւ սպասարկման կետերի կողմից տրամադրվող զեղչեր, հատուկ առաջարկներ եւ գներ, նոր ծառայություններ:  

Ծրագրի շրջանակներում մշտապես հայտարարվում են տարատեսակ ակցիաներ եւ խաղարկություններ, որոնց մասին կարելի է տեղեկանալ այստեղ:

Դիտում՝ 1727

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW