ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է Intel Express համակարգին

12.07.2013 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է  Intel Express  դրամական փոխանցումների միջազգային համակարգին. այսուհետ համակարգով հնարավոր է ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ բանկի 65 մասնաճյուղերում` Երեւանում ու Հայաստանի շրջաններում:

Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգն իրականացնում է դրամական փոխանցումներ ռուբլիով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով: Օգտվել համակարգից կարելի է աշխարհի 100 երկրների 80 հազ. կետերում:

Փոխանցումը կատարելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցվող գումարը, իսկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու ասել փոխանցման կոդը:

Արտասահման գումար փոխանցելու միջնորդավճարը 1,4%-2,8% է եւ վճարվում է ուղարկողի կողմից: Լրացուցիչ միջնորդավճար ստացողից չի գանձվում:

«Մեր խնդիրն է հաճախորդների համար ապահովել ծառայությունների բարձր որակ, վստահելիություն եւ առավելագույն հարմարավետություն դրամական փոխանցում կատարելիս: Մենք մշտապես աշխատում ենք վճարումների ու փոխանցումների կատարման համար անհրաժեշտ տերմինալների համակարգի ընդլայնման ուղղությամբ: Բանկի քաղաքականությունն է՝ բացարձակ ճկունությունը, հաճախորդներին ու գործընկերներին ընդառաջ գնալը», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը :

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ դրամական փոխանցումների հետեւյալ համակարգերը` Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress եւ Быстрая Почта:

Դիտում՝ 3692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW